211652_close_icon
views-count36625 դիտում article-date 16:46 31-07-2020

Միացյալ Նահանգներում բնակվող վանաձորցի Սարգիս Պետրոսյանը հերթական անգամ ապացուցեց, որ նույնիսկ համավարակը չի կարող իրեն հետ կանգնեցնել բարեգործական ակցիաներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Համավարակի հետ կապված՝ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ժամանակավորապես արգելվել են նաև Հայաստան չվերթները։ Ծնունդով վանաձորցի ու հիմա Միացյալ Նահանգներում բնակվող Սարգիս Պետրոսյանը հերթական անգամ ապացուցեց, որ անգամ կորոնավիրուսը չի կարող հետ պահել իրեն իր ու իր հարազատների կողմից իրականացված բարեգործական ակցիաներից։ Օրեր առաջ Ս. Պետրոսյանը հերթական նվերներն ուղարկեց Վանաձոր և այնուհետև նրա ներկայացուցիչների կողմից փոխանցվելու են հասցեատերերին, իսկ հասցեատերերը զինվորներն են և սոցիալապես անապահով ընտանիքները։ Երբ արտակարգ դրությունն ավարտվի ու Հայաստան վերականգնվեն չվերթները, Ս. Պետրոսյանն ու նրա հարազատները նորից իրենց բարեգործական ակցիաներով գալու են Հայաստան։ Ի դեպ, վերջին օրերին Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ ընդդեմ ադրբեջանական խուժանի, մասնակիցներից մեջ էին նաև Ս. Պետրոսյանն ու նրա ընտանքի անդամները, ու նրանք մեր բազմաթիվ հայրենակիցների հետ օրեր շարունակ ԱՄՆ իշխանություններից պահանջում էին, որպեսզի խստագույնս դատապարտեն Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից վարած հակահայ քաղաքականությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր