211652_close_icon

Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել ՀՀ և ԳԴՀ արտաքին գործերի նախարարությունների միջև

views-count1444 դիտում article-date 21:30 18-02-2021

Փետրվարի 18-ին հեռավար ձևաչափով կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Միխայել Զիբերթը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-գերմանական հարաբերությունների օրակարգում ընդգրկված հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական երկխոսության ակտիվացումը, բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, ֆինանսա-տնտեսական, զարգացման քաղաքականության և հումանիտար ոլորտներում առկա ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային հարթակներում համագործակցությունը։

Կողմերն անդրադարձ կատարեցին նաև ԼՂ հակամարտությանն ու տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ կարևորելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը հիմնախնդրի, այդ թվում՝ կարգավիճակի վերջնական լուծման հարցում։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ռազմագերիների խնդրին և հումանիտար աջակցության հարցերին։

Նմանատիպ նյութեր