211652_close_icon

Մեր անասունները շատ են, մեր արատովայրերը, վարելահողերը ամբողջությամբ գտնվում էին այն տարածքներում, որոնք հիմա ադրբեջանական կողմում են․ Դավիթ Բեկ համայնքի ղեկավար

views-count1737 դիտում article-date 19:04 18-02-2021

Պատերազմի ժամանակ նրանք, ովքեր լքել էին բնակավայրերը, հիմա կամաց-կամաց հետ են գալիս։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը։

Չնայած դրան՝ նա նշեց, որ բնակիչների տրամադրվածությունը առաջվա նման չէ, լարված վիճակ է, քանի որ արոտավայրերի մեծ մասը ադրբեջանական կողմում է:

«Մեր անասունները շատ էին, մեր արատավայրերը, վարելահողերը ամբողջությամբ գտնվում էին այն տարածքներում, որոնք հիմա չունենք, պարզ չէ՞, որ խնդիր կառաջանա»,–ասաց նա և նշեց, որ կառավարությունը պետք է ժողովրդին աջակցի։

«Հիմա բնակիչները հարմարվում են, այս պահին ձմեռ է, ձմռանը անասունները գոմում են, իսկ գարնանը խնդիր կառաջանա, արոտավայրի խնդիր ունենք»,–ասաց նա։ 


   

Նմանատիպ նյութեր