211652_close_icon
views-count2738 դիտում article-date 11:45 18-02-2021

Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը մահացել է փետրվարի 18-ին 72 տարեկանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին: 

«Սերգո Կարապետյանն այսօր առավոտյան՝ լուսադեմին է մահացել: Նրա մոտ կորոնավիրուսից հետո բարդություններ էին առաջացել»,- նշեց Գնունին:

Կարապետյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին, Արտաշատ քաղաքում: Նա գյուղատնտեսության նախարար է եղել 2013-2016 թթ.:

Նմանատիպ նյութեր