211652_close_icon
views-count2609 դիտում article-date 15:36 17-02-2021

Դարերից եկած ուժով ու հայրենասիրությամբ պիտի ապացուցենք, որ չե՛նք լռելու․ Գևորգ Ստեփանյան

Գևորգ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հեռացնենք Դավաճանին.
Մեր ազգի վատասերված տականքը օտարի միջոցով խաչել է տալիս այն ամենը, ինչը Ազգային է ։

Եվ ուրեմն թո՛ղ համախմբվեն նրանք, ում մտքում երբևիցե կասկած չի եղել, թե Շուշին մերն է։

Նժդեհն է, որ հիմա իր ոգով ուժ է տալիս մեզ՝ հայի գենը սիրողներիս։ Դարերից եկած ուժով ու հայրենասիրությամբ պիտի ապացուցենք, որ չե՛նք լռելու ու համակերպվելու մեր երկրում իշխող անընդունելի այն ամենին, ինչը կործանեց մեր ոսկե սերունդն ու պետականությունը։

Իմ սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում և հորդորում եմ, եկե՛ք փրկենք մեր հայրենիքը, միավորվենք ու պատմության աղբանոցը նետենք իրենցից ոչինչ չներկայացնող մարդկանց։

Մենք կարող ենք դուրս նետել անհայրենիք ու ազգադավ խունտային, եթե համախմբված փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կայացնենք մեր միասնական ու վերջնական որոշումը։

ՄԵ՛ՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՈՒ ՊԻՏԻ՛ ԱՆԵՆՔ»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հեռացնենք Դավաճանին. Մեր ազգի վատասերված տականքը օտարի միջոցով խաչել է տալիս այն ամենը, ինչը Ազգային է ։ Եվ ուրեմն...

Posted by Գևորգ Ստեփանյան on 2021 թ. փետրվարի 17, չորեքշաբթի

Նմանատիպ նյութեր