211652_close_icon
views-count2315 դիտում article-date 22:42 15-02-2021

Լոռու մարզի Բազում գյուղի վերջնամասում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ. ԱԻՆ

Փետրվարի 15-ին, ժամը 12։35-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազում գյուղի վերջնամասում՝ թունելի վերին հատվածում, այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մարվել է ժամը 17։35-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնկացել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից։

Նմանատիպ նյութեր