1928 դիտում
11:34 15-02-2021
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կգործի «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կգործի լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն, որը կհանդիսանա լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման հարթակ՝ նպաստելով օժտված երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այդ նպատակով այցելել են բուհ՝ իրականացնելու Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկում: Նրանք շրջել են լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի, գիտակրթական միջոցառումների սրահի և ուսանողների տեխնոլսարանի համար հատկացված տարածքներում, որոնք ծրագրի շրջանակում վերանորոգվել են, համալրվել անհրաժեշտ կահույքով և համակարգչային սարքավորումներով:
Նշվել է, որ «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով սահմանված փուլերի համաձայն, և կարևոր է, որ բուհը հետևողական լինի սահմանված ժամկետները պահպանելու, ծրագրային գործողությունները պատշաճ ժամկետներում իրականացնելու և ավարտին հասցնելու համար:
Բուհի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Քրիստինա Ծատուրյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել և ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագրեր, ինչպես նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմ: Նրա հավաստմամբ` ընթացքում է հայերենի լիարժեք գործառնության հիմքերի ապահովմանն ուղղված թվային և վեբ ռեսուրսների, գնահատման ու թեստավորման գործիքակազմի ստեղծման գործընթացը, որը կնպաստի նաև բուհի միջազգային տեսանելիության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում ընթանում են նաև համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի ստեղծման նախապատրաստական աշխատանքները:
Նշենք, որ ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականի հուլիսին:

Նմանատիպ նյութեր
6413 դիտում
23:41 17-09-2019
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կբացվի ՍՄԱՐԹ կենտրոն
14049 դիտում
13:12 25-07-2014
Խոշոր հրդեհ՝ Բրյուսովի անվան համալսարանում. ժամանել են 5 մարտական հաշվարկ և մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1614 դիտում
23:07 20-04-2015
Հայոց Ցեղասպանության 100-րդ-տարելիցին նվիրված միջոցառում՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանում. տեսանյութ
Այս բաժնից
355 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
796 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
370 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին