1923 դիտում
23:07 20-04-2015
Հայոց Ցեղասպանության 100-րդ-տարելիցին նվիրված միջոցառում՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանում. տեսանյութ
Այսօր՝ ապրիլի 20-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառման սկզբում 100 վայրկյան լռությամբ բրյուսովականները հարգեցին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:
Միջոցառումը շարունակվեց աղոթքով: Ներկաները աղոթք ուղեցին առ Աստված՝ հասցնելով իրենց հոգու ճիչը երկինք, որտեղ 1.500000 անհանգիստ հոգիներ սպասում են արդարության:
Այնուհետև ցուցադրվեց ուսանողության ջանքերով նկարահանված տեսանյութ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարլիցին, տեսանյութ, որն իր յոթ րոպեների մեջ ներկայացնում է այժմյան երիտասարդության ցավն ու մտահոգությունը: Տեսանյութի հերոսներն այն բոլոր 100 տարիներն են, որոնք իրենց մեջ կրեցին այս անմարդկային ոճիրի 100 ամենատարբեր էջերը:
Տեսանյութում կոտորածի խորհրդանիշները այն անձրևանոցներն են, որոնք հայերին էին մեկնել հալածողները՝ իբրև թե մեզ
պաշտպանելու համար, մեր ազգն էլ հոժարությամբ վերցրել ու դրանցով ծածկվել էր: Բայց դա նման չէր սովորական պաշտպանության: Անձրևանոցն անձրևից է պաշտպանում, ձյունից, քամուց ու փոշուց. այս անձրևանոցներն այլ էին, սրանք արևից, տաքությունից ու լուսավորումից էին պաշտպանում:
100 տարի անց մեր երիտասարդությունն, ազատվելով սևից, հայ ժողովրդի տոկունության ու ազգային ոգու հարատևման
համար համայն աշխարհից պահանջում է արդարություն այն բոլոր տարիների անունից, որոնք դարձան վկան անմարդկային վարմունքի:
Միջոցառումը եզրափակվեց հաղթական քոչարիի ներքո ԵՊԼՀ ուսանողների վանկարկումներով՝ «ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1406 դիտում
21:21 26-01-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Տորոնտոյում
1044 դիտում
17:22 13-02-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հալեպում
Այս բաժնից
433 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
559 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1018 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը