211652_close_icon
views-count21194 դիտում article-date 08:51 15-02-2021

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեծ հանդիսավորությամբ նշվեց Տյառնընդառաջի տոնը կամ Տրնդեզը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամեն տարի փետրվարի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշում է Տյառնընդառաջի տոնը կամ Տրնդեզը:

Տոնի ծիսական արարողություններն սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ, այնուհետև կատարվում է նախատոնակ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ժամերգության ավարտին հոգևորականներն անդաստանի կարգ կատարեցին՝ օրհնելով երկրի չորս կողմերը խաղաղություն ու բերրիություն խնդրեցին աստծուց:

Այնուհետև եկեղեցուց դուրս բերեցին կրակը և վառեցին Քրիստոսի լույսն ու ջերմությունը խորհրդանշող խարույկը:

Եկեղեցու հարակից տարածքում իրականացվեց Տյառնընդառաջի մեծ տոնախմբություն՝ ազգային երգ ու պար, ավանդական խաղեր ու ծեսեր:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր