7328 դիտում
19:34 14-02-2021
Թևան Պողոսյան. Հիմարություն է ոչինչ չանելը կամ ընդամենը օրվա բերած խնդրով զբաղվելը
ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Տպավորություն ունեմ, թե լավ չենք հասկացել ինչ է տեղի ունեցել: Մարդիկ ապրում են օրվա հոգսերով ու թեմաներով` գների աճից բողոքելով, երկրաշարժ քննարկելով, կռվելով իրար ու ամեն ինչի դեմ: Իսկ այստեղ` Արցախի մնացորդներում հողը դեռ լացում է: Արցախն այսօր ոչ միայն ջարդված ու արյունաքամ է, այլև նման է մի նվաղած մանկան, որի ծնողն իրեն տվել է հարբեցողությանը ու լքել զավակին: Արցախը մնացել է որբ:
Էս ի՞նչ ենք մենք անում: Էս ի՞նչ ենք խոսում ու ինչո՞վ զբաղվում: Ո՞վ է ի վերջո վեր կենալու ու հանգամանալից խոսելու, թե ինչ վիճակում ենք, ինչու հասանք այստեղ և ամենակարևորը` ու՞ր պիտի գնանք ու ոնց:
Այս խաղը մենք տանուլ ենք տվել. ո՞վ կխոսի խաղը փոխելու մասին, ո՞վ կարող է ավելի վերևից նայել իրականությանը ու դեռ չտեսնված ու չիմացված ուրիշ ճամփա նկատել` այս մեկն արդեն փակ է: Հիմարություն է ոչինչ չանելը կամ ընդամենը օրվա բերած խնդրով զբաղվելը: Ոչ մի տեղ տանող ճանապարհ է դա:
Դիմացիր Արցախ ջան: Դիմացիր Հայաստան ջան: Դիմացիր Հայրենիք»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3063 դիտում
13:48 15-11-2020
Իբր լրագրող Սեմյոն Պեգովից պահանջել եմ, որ հեռանա Արցախից․ սա հիմարություն է․ Վահրամ Պողոսյան
3165 դիտում
10:54 30-12-2020
Հունվարի վերջին կամ փետրվարին տնտեսական կոլապսի ենք հասնելու, ե՞րբ ենք արտահերթ անելու. Թևան Պողոսյան․ 168.am
Այս բաժնից
850 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
877 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»