1486 դիտում
13:26 14-02-2021
Դատախազության և ՀՔԾ անգործության դեմ բողոքը կքննվի փետրվարի 15֊ին
ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ բողոքի քննությունը նշանակվել է 2021թ. փետրվարի 15-ին ժամը 10:30-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը։
«Ինչպես տեղեկացրել էի, ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ բողոք էինք ներկայացրել դատարան:
Բողոքի քննությունը նշանակվել է 2021թ. փետրվարի 15-ին (երկուշաբթի) ժամը 10:30-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Երևան, Նոր նորքի 4-րդ զանգված Գյուլիքևխյան փող. 20, թիվ 2 դահլիճ, դատավոր՝ Հ.Մանուկյան)
Հ.Գ. Հիշեցնում եմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին»,֊ գրել է Զոհրաբյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ Ինչպես տեղեկացրել էի, ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության...
Опубликовано Արա Զոհրաբյան Суббота, 13 февраля 2021 г.
Նմանատիպ նյութեր
4029 դիտում
22:03 17-08-2021
Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերբերյալ դատախազության բողոքը կքննվի օգոստոսի 18-ին
Այս բաժնից
898 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
655 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար