8863 դիտում
16:27 27-11-2014
Տիգրան Սարգսյանի, Նավասարդ Կճոյանի, Աշոտ Սուքիասյանի և Ռուբեն Վարդանյանի դեմ սկանդալային բողոքը կքննվի Եվրոդատարանում
Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը դիմել է Եվրոդատարան` նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանից, ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից, գործարար Աշոտ Սուքիասյանից եւ «Ամերիա» բանկի սեփականատեր Ռուբեն Վարդանյանից այդ միջոցով խլված ունեցվածքը հետ ստանալու նպատակով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը:
Ավելին` Եվրադատարանը գործը ընոդունել է: «Ես երբեք իմ պետությանը դեմ չէի գնա, բայց այլեւս այլընտրանք չունեմ, քանի որ սա արդեն անձի խնդիր է դարձել»,- ավելացրեց Փ. Հայրապետյանը:
Մինչեւ այդ նա մեզ հայտնել էր, որ դեռ քննչական գործընթացները չավարտված՝ «Ամերիա» բանկը չնչին գներով վաճառքի է հանել իր ունեցվածքը՝ ներառյալ առանձնատունը: Վաճառքի են հանվել Ջերմուկում գտնվող նրա մարզամշակութային համալիրը, Ծովազարդի «Հայրապետ» հանգստյան տունը: Վաճառել են Քոչարի 1 եւ 4 շենքերը: «Սա իմ ընտանիքի քրտնաջան աշխատանքով ստեղծված ունեցվածքն է: Մենք ինչ-որ մեկից չենք գողացել, այլ քրտինքով ենք ստեղծել: Ինչպե՞ս կարելի է նման բան անել, քանի դեռ օֆշորի սկանդալով քննությունը չի ավարտվել, դատական գործ չի սկսել: Դա իմանալուն պես իմ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Ես բոլոր գործարարներին կոչ եմ անում իմ ունեցվածքը չգնեն, քանի որ դա ապօրինի կերպով է իմ ձեռքից խլվել ու վաճառքի հանվել: Դա իմ ամբողջ կյանքն է»,- ասել էր նա:
Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին «Էրեբունի» միավորման տարածքը` «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ի երկրորդ հատվածը, եւս վաճառվել է, եւ այն թուրքահայ գործարար Քրիսթիան Գիլինիջին է գնել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Փայլակ Հայրապետյանը: Նա ասել էր, որ այդ տարածքը թուրքահայ գործարարը գնել է ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սարգսյանի խորհրդով ու հովանավորությամբ: «Գնացի, այդ գործարարին ասացի՝ մի՛ գնիր: Այդ տարածքի համար իմ տարիներն ու ողջ եռանդն եմ ներդրել, բայց վրան չազդեց: 5 միլիոնի ունեցած իր 800 աշխատատեղով քանդել է, որ կարի արտադրամաս բացի: Իմ դժբախտության հեղինակը նաեւ «Ամերիա» բանկն է, քանի որ բիզնես ծրագրով չի աշխատել, չի ուսումնասիրել, թե գումարն ում է տալիս, ինչի հետեւանքով ես սնանկացա ու դժբախտացա»,- ասել էր նա:
Ըստ Փ. Հայրապետյանի՝ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին:
Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:
Նմանատիպ նյութեր
2124 դիտում
11:21 24-05-2014
ՀՀԿ 15-րդ համագումարը մեկնարկեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աղոթքով
Այս բաժնից
877 դիտում
20:32 26-12-2024
ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան
709 դիտում
20:19 26-12-2024
Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել