4146 դիտում
22:03 17-08-2021
Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերբերյալ դատախազության բողոքը կքննվի օգոստոսի 18-ին
Բժիշկ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի և չհեռանալու մասին ստորագրության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքի քննությունը նշանակվել է 2021 թ. օգոստոսի 18-ին, ժամը՝ 15:00-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Արմեն Չարչյանին «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով մեղադրանք էր առաջադրվել հունիսի 21-ին և նա ձերբակալվել էր։ Չարչյանը կալանավորվել էր հունիսի 23-ին:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ էր ներկայացրել՝ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս այդ պահին հանդիսանում էր ԱԺ պատգամավորության թեկնածու։
Համացանցում հրապարակվել էր մի ձայնագրություն, որտեղ որպես բժիշկ Արմեն Չարչյան ներկայացած անձը պարտադրում էր աշխատակիցներին մասնակցել ընտրություններին: Գլխավոր դատախազությունը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրությունը ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն:

Նմանատիպ նյութեր
1055 դիտում
13:27 13-06-2022
Դատախազը մերժել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորությունները
1552 դիտում
13:26 14-02-2021
Դատախազության և ՀՔԾ անգործության դեմ բողոքը կքննվի փետրվարի 15֊ին
Այս բաժնից
418 դիտում
18:20 29-01-2025
Գործարկվելու է էլեկտրական շչակ
628 դիտում
18:07 29-01-2025
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին
712 դիտում
17:05 29-01-2025
Բանակն ամենաշատն ատողն այսօր դարձել է գերագույն գլխավոր հրամանատար. Ռուբեն Հակոբյան