211652_close_icon
views-count9535 դիտում article-date 18:49 13-02-2021

Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի. Առողջապահության նախարարություն

Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

«Հարգելի' քաղաքացիներ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է`

Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ:  Մասնագետների հավաստմամբ դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:

Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետեւանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել:

Հիշեցնենք, որ առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի»,- հայտնում է նախարարությունը։

Նմանատիպ նյութեր