Երևանի բժշկական կենտրոններում բուժվում է հանրահավաքների ընթացքում տարբեր օրերին տուժած 6 քաղաքացի. Առողջապահության նախարարություն
Ապրիլի 25-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ, Երևանի բժշկական կենտրոններում բուժվում է հանրահավաքների ընթացքում տարբեր օրերին տուժած 6 քաղաքացի։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել երեք քաղաքացի։ Նրանցից 2-ն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել։
Մյուս տուժածի մոր տեղեկացմամբ՝ նրան գտել են անգիտակից վիճակում։ Կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ։ Մասնագետների գնահատմամբ՝ վիճակը ծանր է։
Մյուս 5 տուժածի վիճակը բավարար է։ Բոլորը ստանում են անհրաժեշտ բուժում, գտնվում են բժիշկների աչալուրջ հսկողության ներքո։