slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ինչ փոփոխություններ են եղել խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ»
211652_close_icon

Ինչ փոփոխություններ են եղել խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ»

views-count1933 դիտում article-date 09:08 13-02-2021
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Թեղուտ» ընկերությունն ավելացրել է հարկային վճարումները, մինչդեռ 2019 թվականին, 2018-ի համեմատ, հազար խոշոր հարկատուների ցանկում «Թեղուտ»-ը նահանջում էր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը 2020-ին պետական բյուջե վճարել է 3 մլրդ 743 մլն 649 հազար դրամի հարկ ու տուրք, իսկ 2019-ին ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 355 մլն դրամ:

Մեզ հայտնի դարձավ, որ «Թեղուտ»-ը 2019 թվականին զբաղեցրել է հազար խոշոր հարկատուների ցանկի 100-րդ, իսկ 2020-ին՝ 42-րդ տեղը: Նշենք, որ պղնձի եւ մոլիբդենի արդյունահանմամբ զբաղվող Հայաստանի խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն 2018 թվականին դադարեցրել էր Թեղուտի հանքավայրի շահագործումը: Այժմ, սակայն, ընկերությունը վերաբացվել է:

Հայաստանի մյուս՝ խոշոր հանքարդյունահանող ընկերություն «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը զգալի ավելացրել է հարկային վճարումները: Եթե 2019 թվականին ընկերությունը պետական բյուջե վճարել է 13 մլրդ 665 մլն 344 հազար դրամի հարկ ու տուրք, ապա 2020-ին այդ վճարումները կազմել են 23 մլրդ 19 մլն 732 հազար դրամ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր