211652_close_icon
views-count1391 դիտում article-date 17:08 12-02-2021

Հայաստանի գեղասահորդները նախապատրաստվում  են աշխարհի առաջնությանը

Հայաստանի գեղասահորդները նախապատրաստվում  են Շվեդիայի մայրաքաղաք  Ստոկհոլմում մարտի 22 - 28-ը անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Մրցաշարը բնույթով նաև վարկանիշային է, որովհետև մեդալներից բացի կխաղարկվեն 2022թ․ Պեկինում կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Կանադայի Մոնրեալ քաղաքում է պարապում Թինա Կարապետյան - Սիմոն  Սենեկալ պարային զույգը: Մենասահորդներից   Անաստասիա Գալուստյանը մարզվում է Մոսկվայում, իսկ Սլավիկ Հայրապետյանը ՝ Երևանում:

Առաջին 20 տեղերը զբաղեցնողները կստանան օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր:

Գեղասահորդների համար վարկանիշային վերջին քննությունը տեղի կունենա սեպտեմբերին՝ Գերմանիայի Օբերսդրոֆ քաղաքում:

Նմանատիպ նյութեր