211652_close_icon
views-count2325 դիտում article-date 16:15 12-02-2021

ԻՀՊԿ-ի հրամանատարն Իրանի հակառակորդներին նախազգուշացրել է երկրի պաշտպանական հզորության մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ յուրաքանչյուր ոք, ով վատն է ցանկանում Իրանին, եւ նրա թշնամիները, պետք է վախենան երկրի պաշտպանական ուժից, որը ցուցադրվել է վերջին զորավարժությունների ընթացքում, հայտնում է News.am-ը՝ հղում անելով Mehr-ին:

Սալամին ուրբաթ օրը ելույթ է ունեցել «Payambar-e Azam 16 (Մեծ մարգարե)» անվանումով պատերազմական խաղերի կուլուարներում, որոնք անցկացվում էին ԻՀՊԿ ցամաքային ուժերի կողմից հարավարեւմտյան Խուզեստան նահանգում:

Նրա խոսքով` Իրանի զինված ուժերը միշտ պահպանել են «հեղինակության, պաշտպանության, դիմադրության եւ ագրեսիայի» ոգին թշնամիների դեմ:

«ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի մարտական ​​ուժը շատ ավելին է, քան մենք այսօր տեսնում ենք, եւ այդ զորավարժությունների ընթացքում մենք այդ ուժի միայն մի փոքր օրինակը ցույց տվեցինք»,- ասել է ԻՀՊԿ հրամանատարը:

Երբ այս բոլոր ուժերը միավորվեն, թշնամիների ուղղությամբ տոտալ կրակ կբացվի, շեշտել է նա: Նշելով, որ թշնամիները վախենում են Իրանի ցամաքային զորքերի անսասան քայլերից` գեներալ-մայոր Սալամին հավելել է, որ «երկրի տարածքային ամբողջականությունը ոչ մի րոպե չի անտեսվելու»:

Նմանատիպ նյութեր