211652_close_icon
views-count6766 դիտում article-date 13:35 12-02-2021

Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Բրյուսելի հետ․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին գրում է ria.ru-ն։
   
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Սոլովյովի «Соловьев Live»  YouTube-յան ալիքում հարցազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե «Արդյոք մենք գնում ենք Եվրամիության հետ կապերի վերջնական խզման», ասել է.

«Ելնում ենք այն բանից, որ մենք դրան պատրաստ ենք: Այն դեպքում, եթե տեսնենք, որ ինչ-որ ուղղություններով սահմանվում են պատժամիջոցներ, որոնք  իրական ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում նաև ամենազգայուն ոլորտներում: Մենք չենք ցանկանում մեկուսանալ աշխարհի կյանքից, բայց պետք է դրան պատրաստ լինել: Եթե ուզում ես խաղաղություն, ապա պատրաստվիր պատերազմի»:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Բրյուսելը հայտարարեց, որ կարող է նոր հակառուսական պատժամիջոցներ մտցնել: Դա տեղի ունեցավ եվրոպական դիվանագիտության ղեկավար Բորրելի Մոսկվայից վերադառնալուց հետո։ Նրա կարծիքով, Ռուսաստանը «չի արդարացրել սպասելիքները» և «չի դարձել ժամանակակից ժողովրդավար երկիր»:

Նմանատիպ նյութեր