211652_close_icon
views-count1623 դիտում article-date 11:40 12-02-2021

Տեղի է ունեցել ԵՄ կողմից իրականացվող ծրագրի մեկնարկային հանդիպումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունից ծագող ապրանքների համար «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներն ապահովելու նպատակով ռազմավարական խորհրդատվության և կարողությունների զարգացման համար Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագրի մեկնարկային հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ներկայացուցիչները, ինչպես նաև ծրագրի իրականացման շրջանակներում ներգրավված եվրոպական փորձագետները:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների իրականացումը և այդ շրջանակներում մեկնարկող ծրագրի համար նախատեսված նպատակների և թիրախների արդյունավետ  իրագործումը։

Հանդիպման ընթացքում Եվրամիության փորձագետները ներկայացրել են մանրամասներ՝ ծրագրի իրականացման փուլերի, ժամկետների և անհրաժեշտ քայլերի վերաբերյալ, այնուհետև կայացել է շահագրգիռ և արդյունավետ քննարկում։

Նմանատիպ նյութեր