Հատուկ դպրոցի տարածքը օտարվում է «Արմենիա Վայն»-ին. կառուցվելու է բարձրահարկ «Դիջիթաուն» ՏՏ միջազգային կենտրոն
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված քաղաք Երևան, Կենտրոն Ծ. Իսակովի պողոտա 13/12 հասցեում գտնվող 360.29 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.94964 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Արմենիա Վայն» Գործարան» ՍՊԸ-ին:
Սահմանվեց, որ 2021 թվականի հունվարի 25-ի դրությամբ Գույքի գնահատված արժեքը 446,169.1 հազ դրամ է, ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 378,644.1 հազ. դրամ: Գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.94964 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 236,355.9 հազ. դրամ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Արմենիա Վայն» գործարանը» Իսակով 11/1 հասցեում իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է նաեւ բարձրահարկ «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն, որի իրականացման նպատակով նախնական գնահատականով կներդրվի 40 մլն ԱՄՆ դոլար եւ կստեղծվի 5000 աշխատատեղ։
Ընկերությունը միաժամանակ խնդրել է հարեւանությամբ գտնվող Երեւան քաղաքի Իսակովի պողոտա 13 հասցեից «Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի /այսուհետ՝ ՊՈԱԿ/ տարածքում առկա 9053 քառ. մետր մակերեսով հողատարածքի եւ կիսաքանդ կաթսայատունը եւս օտարել ընկերությանը ծրագրի ընդլայման համար։
Խնդիրը քննարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, որի վերաբերյալ վերջինս տեղեկացրել է, որ վերոնշյալ տարածքը ՊՈԱԿ-ը, ֆիզկուլտուրայի դահլիճի բացակայության պայմաններում, ուսումնական տարվա ընթացքում օգտագործում է որպես մարզահրապարակ: Նշված տարածքը օգտագործվում է նաեւ 50 հոգանոց փողային նվագախմբի փորձերը անցկացնելու եւ գիշերող սովորողների խաղերի եւ հանգստի կազմակերպման համար՝ տեղեկացնելով նաեւ, որ ՊՈԱԿ-ի տարածքում առկա է կիսաքանդ կաթսայատուն, որն այս պահին չի շահագործվում:
Քննարկման արդյունքում նախագծում ներառվել է դրույթ՝ համաձայն որի նշված գույքի օտարման դեպքում ընկերությունը ՊՈԱԿ-ի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջինիս պատկանող մարզադաշտից։
Նախատեսված է, որ ընկերությունը գույքը ձեռք բերելու դեպքում կիրականացնի 1 մլրդ դրամի ներդրում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացած հարցրեց. «Ճիշտ լսեցի՞նք, 5 հազար աշխատատե՞ղ»:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը արձագանքեց, որ այդպես են հավաստիացնում ընկերությունից: ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն էլ նկատեց, որ մեկի տարում 500 աշխատատեղ ստեղծել է ընկերությունը. «Եթե հաշվի առնենք, որ ներդրումային ծրագիրը մի քանի տարի տևելու է, ապա հնարավորություն կա, որ այդպես լինի»: