Յուրգեն Կլոպը չի կարողացել մասնակցել իր մոր հուղարկավորությանը
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մայրը՝ Էլիզաբեթ Կլոպը, մահացել է 81 տարեկան հասակում:
Գերմանացի մասնագետը կիսվել է իր զգացմունքներով, երբ չի կարողացել Գերմանիա մեկնել՝ մոր հուղարկավորությանը:
«Նա իմ համար ամեն ինչ էր: Նա իսկական մայր էր՝ այդ բառի լավագույն իմաստով: Որպես հավատավոր քրիստոնյա, կարծում եմ, որ նա այժմ լավագույն աշխարհում է:
Ես չկարողացա մասնակցել թաղմանը: Դա կապված է ներկայիս ահավոր հանգամանքներով: Հենց իրավիճակը թույլ տա, մենք հիշատակի արարողություն կանցկացնենք», ասել է Կլոպը:
Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը արգելել էր Մեծ Բրիտանիայից մուտքը իր երկրի տարածք: Դա պայմանավորված էր Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկմամբ: Սահմանափակումները գործելու են մինչև փոտրվարի 16-ը, սակայն սպասվում է, որ այդ ժամկետը կերկարաձգվի: