Մոսկվայում ձյունառատ «ապոկալիպսիս» է սպասվում. ՌԴ մայրաքաղաքում 36 ժամ ձյուն կտեղա․
Այս ուրբաթ և շաբաթ Մոսկվայում ձյունառատ «ապոկալիպսիս» է սպասվում. 36 ժամ շարունակ քաղաքում կանխատեսվում են ձյան տեղումներ, իսկ քամու ուժգնությունը կհասնի 20մ/վ-ի:
Այս մասին РИА Новости-ին հայտնել է «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնի ներյացուցիչ՝ առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը: Օդերևութաբանի խոսքով՝ հինգշաբթի քաղաքում ցրտահարություններ են սպասվում: Օդի ջերմաստիճանն այդ օրը կնվազի՝ գիշերը հասնելով առավելագույնը -22 աստիճանի, իսկ ցերեկը՝ -15-ի: Դրանից հետո քաղաքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Տիշկովեցի խոսքով՝ ջերմաստիճանն ավելի ցածր կթվա քաղաքացիներին, քան իրականում է, բայց դրա պատճառը «օդի բարձր խոնավությունն է, որը կկազմի 88-90 տոկոս»: