211652_close_icon
views-count1323 դիտում article-date 15:31 09-02-2021

ԱՄՆ-ն նոր ներդրումներ կանի Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգում

Միացյալ Նահանգները մտադիր է ավելացնել իր ներդրումներն Ադրբեջանի էներգետիկ համակարգում։ Այս մասին տեղեկանում է 168.am կայքը՝ հղում անելով  USAID-ի՝ «Էներգետիկ ակտիվների զարգացման ներդրումների» մասին ծրագրին։

Ծրագիրը նախատեսում է բարձրացնել ռեգիոնալ էներգամատակարարումների անվտանգության մակարդակը, արդյունավետությունը եւ հուսալիությունը։ RT-ի փոխանցման համաձայն, նշված նպատակներին Միացյալ Նահանգները մտադիր է հասնել սեկտորի բոլոր ոլորտներում ներդրումներ կատարելու միջոցով՝ ներառյալ ջերմային էլեկտրակայանների եւ էլեկտրաէներգետիկայի արտադրության մյուս ձեռնարկությունների մեջ նոր ներդրումներ կատարելով, հատկապես ուշադրություն դարձնելով վերականգնվող էներգառեսուրսներով աշխատող ձեռնարկություններին։

Հատուկ ուշադրություն է դարձվելու սանիտարական ենթակառուցվածքներին եւ ջրամատակարարմանը։ Կապալառու ընկերությունները որոշելու են ներդրումային ծրագրերի ծավալը, որոնք արվելու են էներգետիկ սեկտորում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Ալբանիայում, Վրաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում։ Աշխատանքը պետք է նպաստի, որպեսզի բաց լինեն այդ երկրների շուկաները ամերիկյան բիզնեսի եւ տեխնոլոգիաների համար։

Նմանատիպ նյութեր