2213 դիտում
21:56 08-02-2021
Գերիների վերադարձի հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահը. ՌԴ դեսպան Կոպիրկին
168.am-ը գրում է. Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված հայերի հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին Կոպիրկինը խոսել է լրագրողների հետ զրույցում:
Դեսպանը նշել է, որ հայ գերիների վերադարձը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջնահերթությունների շարքում է: «Ես չեմ չափազանցնում, սա այն հարցն է, որով անձամբ զբաղվում է մեր երկրի նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները:
Այս հարցի լուծումը, հնարավոր է, չլինի այնքան շուտ, որքան սպասում ենք, բայց հավատացեք, առավելագույնն է արվում, ես վստահ եմ՝ այն հաստատ լուծվելու է»,- ասել է ՌԴ դեսպանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2299 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
736 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
691 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի