211652_close_icon
views-count1297 դիտում article-date 16:16 07-02-2021

Արցախի ԱԳՆ-ն չի լուծարվելու. պաշտոնական

Արցախի ԱԳՆ-ն շարունակում է և շարունակելու է իր աշխատանքը: Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԳՆ մամուլի խոսնակ Արտակ Ներսիսյանն՝ այսպիսով հերքելով նախարարության հնարավոր լուծարման մասին համացանցային լուրերը: 

Մասնավորապես, այսօր ռուսական Ռեգնում լրատվամիջոցի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը կարող է լուծարվել Ադրբեջանի պահանջով և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ: 

Ըստ Կոլերովի՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է անձամբ զբաղվել Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականությամբ: 

,,Ոչ ոք չի հարցնում Ռուսաստանի կարծիքն այս կետում,,- գրել էր նա: 

Մեզ հետ զրույցում Արտակ Ներսիսյանը նշեց, որ նման տեղեկության իրենք չեն տիրապետում և նախարարությունը շարունակում է և շարունակելու է իրականացնել իր գործառույթները:  

Նմանատիպ նյութեր