Արմեն Մարտիրոսյանը չի պատասխանում «Ժառանգության» լուծարվելու մասին հարցին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում չկարողանալով հաջողության հասնել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը անցավ ընդհատակ, կարելի է ասել՝ մասնատվեց, դաշինքի առաջնորդները՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը, մեկնեցին երկրից:
Մինչ այդ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերը և անհատները կփարատեն իրենց խորը հիասթափությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ այդ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերն անգամ մտածում են ինքնալուծարման մասին, հատկապես այդ փուլում է գտնվում «Ժառանգություն» կուսակցությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք այնքան հիսաթափված են, ուժասպառ են եղել, որ մտադիր են ինքնալուծարվել, հարցը լսելով՝ Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես քաղաքական արձակուրդում եմ, որևէ հարցի չեմ պատասխանում»: Ըստ էության, Մարտիրոսյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց տեղեկությունները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]