211652_close_icon
views-count1863 դիտում article-date 19:44 06-02-2021

Վահան Բաբայան. Ընտրությունների ուրվականն է շրջում Հայաստանում

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ընտրությունների ուրվականն է շրջում Հայաստանում

Չի կարող իշխանությունը չիմանալ,որ նրա ռեյտինգը զրո է,կամ զրոյին մոտ,չի կարող նման ռեյտինգային վիճակում գտնվող իշխանությունը հաղթել ընտրություններում,խնդիրը այլ է:
Առաջին անգամ Հայաստանում ձևավորվել է ներկայանալի և արհեստավարժ արտախորհրդարանական քաղաքական «հավաքական»,որը անկախ տարբեր գնահատականներից ավելի մրցունակ է քան ամբողջ խորհրդարանը միասին վերցրած:

Արտահերթ անցկացնելու Նիկոլի խայծը հիմնականում իրավիճակից շեղող քայլ է և շատ կասկածելի է,որ նման զրոյական ռեյտինգային վիճակում նա կգնա արտահերթի,այն էլ վերարտադրվելու նպատակով:Հասարակությունը այլևս չի ընտրի կեղծ պոպուլիստական օրակարգերը և թավիշը ստիպված կլինի նահանջել:

Այլ հարց է,որ հողատուն այս հարցը բերելով քննարկման,այն ժամանակ կիսափախած վիճակում էր և նման քայլով նա փորձ կատարեց օրակարգ թելադրողի դեր ստնձնել,բայց արդեն վաղուց դա իր մոտ չի ստացվում և հետաքրքիրն էլ այն է,որ դեռ որևէ հստակ բան չլինելով տարբեր տրամաչափի գործիչներ արդեն շտապում են հայտարարել իրենց առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին,մի ընտրությունների, որը դեռ չկա»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր