211652_close_icon
views-count2094 դիտում article-date 12:33 06-02-2021

Էրդողանն անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդում ադրբեջանցի անդամ է նշանակել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ադրբեջանցի պրոֆեսոր Այգուն Աթթարին նշանակել է նախագահի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նա ծնվել է 1962 թվականին Քաշաթաղի շրջանում (Կուբաթլու), 1986-ին ավարտել է Բաքվի պետական համալսարանը, իսկ 1993 թվականին Մոսկվայում պաշտպանել է պատմության դոկտորի կոչումը:

1990-ականների կեսերին Աթթարրը տեղափոխվել է Թուրքիա և 2012-2016 թվականներին ղեկավարել է Գիրեսուն համալսարանը` որպես ռեկտոր:

Նմանատիպ նյութեր