2204 դիտում
15:07 20-05-2015
Եվրոպայի խորհրդում հիմարներ չեն նստած. Նիլ Մուժնիեքսի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողներին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության գերագույն հանձնակատար Նիլ Մուժնիեքսը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ ոտնահարումների մասին:
Ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԽ հանձնակատարը կոչ է արել այդ երկրի իշխանություններին ազատ արձակել առանց հիմնավոր պատճառի ճաղավանդակների հետևում փակված քաղաքական ակտիվիստներին, հայտնի լրագրողներին ու իրավապաշտպաններին:
«Անցյալ տարվա օգոստոսից Ադրբեջանում ճնշումները մեծ թափ են հավաքել և դարձել մեծամասշտաբ: ԵԽ ուրիշ երկրորդ երկիր չկա, որտեղ իմ գործընկերները բանտում նստած լինեն»,-ասել է նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե Եվրոպայի խորհուրդը երբևէ հաշվի՞ է առնում Ադրբեջանի կարծիքը, Մուժնիեքսը պատասխանել է. «Լսե՛ք. 2 տարբերակ կա. կամ Եվրոպյի խորհրդում հիմարներ են նստում կամ էլ Ադրբեջանում իրավական համակարգի հետ կապված ինչ-որ բան շատ վատ է: Հավաստիացնում եմ ձեզ՝ մենք հիմարներ չենք»:
Նմանատիպ նյութեր
1369 դիտում
18:31 30-06-2014
Պելեն և Բեկենբաուերը հիմարներ են. Մարադոնա
Այս բաժնից
748 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
598 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու
715 դիտում
16:46 11-01-2025
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տուն