211652_close_icon
views-count1115 դիտում article-date 21:09 05-02-2021

Դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործությունը վիճարկելու մասին բողոք է ներկայացվել դատարան. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպես գիտեք, 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին: ՀՔԾ ավագ քննիչը 04.02.2021թ. գրությամբ տեղեկացրել է, որ՝  դատախազությունը նշված հաղորդումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի 2020 թվականի նոյեմբերի 19-ի հարցազրույցի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված թիվ 62227420 քրեական գործին կցելու և դրանում նշված հանգամանքների շուրջ քննություն կատարելու համար։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների համաձայն 10 օրվա ընթացքում հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

Առ այսօր դատախազությունից կամ հատուկ քննչական ծառայությունից չենք ստացել այս երեք որոշումներից ոչ մեկը: Դատախազությունը կամ քննչական մարմինը այս երեք ճանապարհներից մեկը պետք է ընտրեր, այսինքն՝ (1) քրեական գործ հարուցեր, եթե «տեսներ» հանցագործության առիթը և հիմքը, (2) քրեական գործ հարուցելը մերժեր, եթե «չտեսներ» հանցագործության առիթը և հիմքը, կամ (3) հաղորդումը որոշումով ուղարկեր իրավասու մարմնին: Օրենքով չորրորդ ճանապարհ նախատեսված չէ հանցագործության մասին հաղորդումը քննարկելու ժամանակ: Մինչդեռ, դատախազությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ընտրել են չորրորդ ճանապարհը, դիմող փաստաբաններիս զրկելով նշված երեք տեսակի որոշումներից մեկը ստանալու իրավունքից: Դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործությունը վիճարկելու մասին բողոքը այսօր մուտք է արվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը բողոքը պետք է քննի 10-օրյա ժամկետում:
 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԴԱՏԱՐԱՆ Ինչպես գիտեք, 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են...

Опубликовано Արա Զոհրաբյան Пятница, 5 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր