211652_close_icon
views-count1018 դիտում article-date 16:22 01-12-2023

Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան

Այսօր վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրել եմ բողոք Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավոր Ս. Գզոգյանի ակնհայտ ապօրինի որոշման դեմ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մալյանի փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը:

«Կար ժամանակ, երբ վերաքննիչ քրեական դատարանը համարվում էր արդարության վերականգնման իրական ատյան: Ցավոք, այդ ժամանակներն անցյալում են, քանի որ նմանատիպ բողոքները, չգիտես՝ ինչու, մշտապես մակագրվում են դատավորների մի հստակ շրջանակի, ումից արդարություն ակնկալելը դարձել է կատարյալ միամտություն:

Ամեն դեպքում, ինչպես բազմիցս նշել եմ, օգտագործելու ենք բոլոր հնարավոր և օրենքով չարգելված միջոցները՝ պաշտպանությունը իրականացնելու համար»։

Նմանատիպ նյութեր