211652_close_icon
views-count1265 դիտում article-date 13:27 05-02-2021

Չեխիայի պատգամավորների պալատի կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել վերադարձնել հայ գերիներին

Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել վերադարձնել հայ գերիներին: Այս մասին հայտնում է Չեխիայում ՀՀ դեսպանությունը: «Փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև, որտեղ, ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ և կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին»,- ասված է հաղորդագրությունում: Միաժամանակ կոմիտեն հակամարտության քաղաքական կարգավորման կոչ է արել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում։

Նմանատիպ նյութեր