211652_close_icon
views-count4690 դիտում article-date 10:09 05-02-2021

Մարտ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, մարտի 8-ը նշվում է որպես կանանց տոն, որը ոչ աշխատանքային օր է: Նշենք, որ այս տարի մարտի 8-ը երկուշաբթի է։ Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանով սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդի օրերը։ Հրամանում որևէ փոփոխություն դեռ չի արվել, այն գործում է։ Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ: Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-11-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդ չի նախատեսվում: Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

Նմանատիպ նյութեր