Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
[color=#EF2929]Հանրապետության տարածքում՝[/color]
Փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
[color=#EF2929]Երևան քաղաքում՝ [/color]
Փետրվարի 4-ին, 5-ի գիշերը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 5-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև։