211652_close_icon
views-count1314 դիտում article-date 14:50 04-02-2021

Մրցույթ ՌԴ բուհերում 2021-2022 ուստարում կրթություն ստանալու համար

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2021-2022 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ռուս հայրենակիցները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ-ում ժամանակավոր բնակության իրավունք կամ կացության թույլտվություն ունեցողներ և Ռուսաստանի Դաշնության տարածքում 01.09.2020 թ. դրությամբ գրանցում չունեցողներ): Դիմում-հարցաթերթիկներն ու պահանջվող փաստաթղթերն ընդունվում են առցանց՝ 2021 թ. հունվարի 20-ից փետրվարի 20-ը ներառյալ: Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ arm.rs.gov.ru/ru/news/82755: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +37410-599 644):

Նմանատիպ նյութեր