211652_close_icon
views-count1860 դիտում article-date 16:00 03-02-2021

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ. մահերի թիվը հասել է 3 հազար 221-ի

Վրաստանում փետրվարի 3-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք: Aյդ մասին հաղորդում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված [url=https://stopcov.ge/am]stopcov.ge [/url]կայքը: Ընդհանուր դեպքերի թիվը երկրում 259 897 է, ինչը Հայաստանի համեմատ ավելի է գրեթե 100 հազարով: Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմել է 167 հազար 421: Վրաստանում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 251 հազար 77 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 3 221: Հայաստանում վերջին օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 7 դեպք. ընդհանուր դեպքերի թիվը՝ 3096:

Նմանատիպ նյութեր