1502 դիտում
12:30 03-02-2021
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք
Արցախում փետրվարի 2-ին կատարվել է 94 թեստավորում, ինչի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:
Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Փետրվարի 3-ի դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2 029 քաղաքացու հետազոտություն, որոնցից 465-ի մոտ արձանագրվել է դրական պատասխան։ Առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող առողջապահական ցուցումները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Փետրվարի 2-ին կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:...
Опубликовано Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep. Вторник, 2 февраля 2021 г.
Նմանատիպ նյութեր
2291 դիտում
11:20 15-07-2020
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
2925 դիտում
11:18 08-08-2020
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել
2868 դիտում
11:53 11-08-2020
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Այս բաժնից
529 դիտում
10:52 15-11-2024
Եթե երեկ մեկ հոգին ԱԺ-ում ասեր՝ «Հայաստանը Թուրքիայի մաս է, և վերջ», նրանք կրկնելու էին. Վահե Հովհաննիսյան
535 դիտում
10:10 15-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան