211652_close_icon
views-count1215 դիտում article-date 17:19 02-02-2021

Մեծարում և առաջնություն

Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում անցկացվում է է Հայաստանի երիտասարդական հերթական առաջնությունը: Մասնակցում են Երևանի, Գյումրիի և Վանաձորի շուրջ 120 մարզիկ – մարզուհիներ: Կազմակերպիչները լավ էին նախապատրաստվել մրցաշարին: Բարձր էր ներկաների տրամադրությունը: Բացման արարողության ժամանակ մեծարանքի խոսքեր հնչեցին մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, համամիութենական առաջնությունների և միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող ու մրցանակակիր, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Լևոնի Գրիգորյանի հասցեին: Փետրվարի մեկին նա դարձավ 60 տարեկան: Հոբելյարին ներկաները ջերմ ծափերով շնորհավորեցին, իսկ ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար , ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը փոխանցեց ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական մաղթանքները և այն մասին , որ Ա. Գիգորյանը ապրած կյանքի կես դարը նվիրել է մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ու օլիմպիական գաղափարների տարածման ու զարգացման գործին և ազգային օլիմպիական կոմիտեի բարձրագույն պարգև ՝ ոսկե շղթա հանձնեց նրան: Իր սրտի խոսքն ասաց ու ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ շնորհեց սպորտի գծով փոխնախարար, հայտնի մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Անկեղծ էր նաև ՀԱՕԿ –ի փոխնախագահ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանի սրտից բխած խոսքը: Օրավարտին հայտնի դարձան առաջին հաղթողները: Տղաների խոցասուսերում պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց Աշոտ Խալաթյանը, իսկ աղջիկների ճկասուսերում ՝ Աիդա Ալոյանը: Երկուսն էլ ներկայացնում են Երևանը: Այսօր հայտնի կդառնան տղաների թրասուսեր, ճկասուսեր և աղջիկների ՝ խոցասուսեր մրցաձևերի մրցանակակիրները:

Նմանատիպ նյութեր