13276 դիտում
18:18 30-08-2016
Էջմիածինը մեծարում է օլիմպիականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մի լրատվամիջոց կա, որի ուշքը գնում է Էջմիածնի քաղաքապետին եւ քաղաքապետարանի աշխատանքն անհիմն, առանց փաստարկների քննադատելու համար: Շահագրգռությունն ակնհայտ է, սակայն, քանի որ քննադատելու փաստական ոչինչ չունի, ամեն անգամ մի պատմություն է հորինում: Հերթական զրպարտությունն էլ այն էր, թե իբր Էջմիածնի քաղաքապետարանը չի կազմակերպել էջմիածնեցիների կողմից օլիմպիական չեմպիոնների դիմավորումն օդանավակայանում:
Բոլոր էջմիածնեցիք, այդ թվում` քաղաքապետարանի աշխատակազմը, հպարտ են, որ Ռիոյի օլիմպիական խաղերի 4 հայ մեդալակիրներից երկուսն էջմիածնեցի են: Եվ բնական է, որ հենց քաղաքապետի նախաձեռնությամբ, քաղաքապետարանի աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին հերոսներին, հատկապես` էջմիածնեցիներ Միհրան Հարությունյանին ու Սիմոն Մարտիրոսյանին:
Առաջարկվող տեսանյութում հստակ երեւում են, էջմիածնի դրոշները ձեռքին, ցնծացող էջմիածնեցիներն ու հենց քաղաքապետարանի աշխատակիցները: Մեր մարզիկներն ու նրանց մարզիչները պատշաճ ընդունելության արժանացան նաեւ քաղաքապետարանում: Դեռ ավելին` քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Միհրանին չեմպիոնավայել ընդունելություն ցուցաբերել էր դեռ 2015-ի հունիսին Եվրոպական խաղերից հետո, երբ Բաքվում մեր հրաշք մարզիկը կարողացել էր կանգնել պատվո պանդվանդանին եւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:
Եթե կա մարդ, որ կասկածում է քաղաքապետի ու քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքին, կարող է կասկածները փարատել` զրուցելով հենց Միհրան Հարությունյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի կամ նրանց մարզիչների հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1395 դիտում
17:19 02-02-2021
Մեծարում և առաջնություն
Այս բաժնից
1102 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1144 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
868 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան