211652_close_icon
views-count3317 դիտում article-date 13:03 02-02-2021

Կանխատեսվում է շատ տաք փետրվար

Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-8C, որը 1C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է: Երևանում 1885-2010թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -8C: Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել: Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010, 2018թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5…+6C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +20C(1955թ.), Կապանում` +26C(1955թ.): ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ներկայացրել է այս տարվա փետրվար ամսվա ամսական կանխատեսումը։ [b]Երևան քաղաք[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4…+5C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5…-7C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +15..+17C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25…-27C, առավելագույնը՝ +19…+21C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21…34 մմ): [b]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ [/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+4C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -8…-10C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15…+17C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29…-31C, առավելագույնը` +20…+22C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18…34 մմ): [b]Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…-2C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10…-15C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +7…+10C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -34…-36C, առավելագույնը` +12…+14C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19…57 մմ): [b]Լոռու մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+6C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -8…-12C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +14…+17C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25…-30C, առավելագույնը` +15…+18C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25…33 մմ ): [b]Տավուշի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4…-7C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +17…+22C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -17…-20C, առավելագույնը` +20…+23C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27…30մմ): [b]Վայոց Ձորի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում՝ +4…+5C, լեռնային շրջաններում` 0…-2C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև -6…-9C, լեռնային շրջաններում` -12…-15C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում նախալեռնային շրջաններում՝ ցերեկը մինչև +14…+16C, լեռնային շրջաններում` +7…+10C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում` -22…-25C, լեռնային շրջաններում` -30…-33C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում՝ +20…+23C, լեռնային շրջաններում` +11…+14C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 30…32մմ, լեռնային շրջաններում 70…73մմ ): [b]Սյունիքի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8…+10C, նախալեռնային շրջաններում` +3…+6C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև` -2…-7C, նախալեռնային շրջաններում` -8…-13C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ հովտային շրջաններում՝ ցերեկը մինչև +18…+23C, նախալեռնային շրջաններում` +15…+20C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -18…-21C, նախալեռնային շրջաններում` -29…-32C, առավելագույնը` հովտային շրջաններում +24…+27C, նախալեռնային շրջաններում` +14…+17C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16…32 մմ, նախալեռնային շրջաններում 23…54 մմ ):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ կանխատեսվում է շատ տաք փետրվար, օդի ամսական միջին...

Опубликовано Gagik Surenyan Понедельник, 1 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր