211652_close_icon
views-count9239 դիտում article-date 12:12 02-02-2021

Կասեցրել են հակառակորդի ներթափանցման փորձը, պատճառել զգալի կորուստներ. ՊԲ-ն նոր հերոսների է ներկայացրել

Պաշտպանության բանակը հերոսական նոր դրվագներ է ներկայացրել։ Թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը հաջողությամբ կասեցնելու և կորուստներ պատճառելու ընթացքում աչքի են ընկել սերժանտ [b]Վաչիկ Ղևոնդի Ասրյանն[/b] ու շարքային [b]Վահան Գեղամի Վարդանյանը[/b]: Փոխգնդապետ [b]Սեդրակ Էդուարդի Գրիգորյանը[/b] աչքի է ընկել մի շարք մարտական դրվագներում, դրսևորել անձնական արիություն: Շարքային [b]Արման Արմենի Բարսեղյանը[/b] խոցել է թշնամու մեկ տանկ, դրսևորել անձնական խիզախություն: Հակառակորդին մեծաթիվ մարդկային ուժի ու զինտեխնիկայի կորուստներ է պատճառել ավագ լեյտենանտ [b]Գևորգ Օլեգի Հայրապետյանը[/b]: Ստորաբաժանումները հմտորեն ղեկավարել, հակառակորդի բազմաթիվ նշանակետեր է հայտնաբերել և ճշգրիտ խոցման խնդիրներ է առաջադրել փոխգնդապետ [b]Գևորգ Ալբերտի Գասպարյանը[/b]: Ռադիոկապը մարտական բարդ իրավիճակում հմտորեն կազմակերպել և առաջադրանքները բարձր մակարդակով է կատարել կապիտան [b]Արման Վարդգեսի Դանիելյանը[/b]: Մարտական առաջադրանքները գերազանց մակարդակով կատարել, արդյունավետ հետախուզություն վարել և հակառակորդին զգալի կորուստներ են պատճառել շարքայիններ [b]Մարտիկ Գառնիկի Ավագյանը[/b], [b]Կարեն Արմենի Միրզախանյանը[/b], կրտսեր սերժանտներ [b]Վահան Գրիգորիի Սիմոնյանը[/b], [b]Դավիթ Սասունի Ղուլյանը[/b], [b]Պետրոս Արամի Չիլինգարյանը[/b], [b]Ժիրայր Արշավիրի Առաքելյանը[/b], [b]Էրիկ Արմենի Ադամյանը[/b], [b]Ցոլակ Շիրազի Թառոյանը[/b], սերժանտներ [b]Վահե Արմենի Սահակյանը[/b], [b]Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանը[/b], [b]Արամ Արմենի Կարապետյանը[/b]: [b]Փառք մեր հերոսներին:[/b]

Նմանատիպ նյութեր