211652_close_icon
views-count6073 դիտում article-date 10:28 25-12-2014

Կասեցվել է ադրբեջանցիների հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը. թշնամին կորուստներ ունի

Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ: Դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր