ԱՄՆ-ը Ուկրաինային խոստացել է տնտեսական և ռազմական ակտիվ օգնություն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինային խոստացել է տնտեսական և ռազմական ակտիվ օգնություն, նշել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Համապատասխան հայտարարությունը Բլինկենը արել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում: Տեղեկացնում է [url=https://ria.ru/20210202/pomosch-1595600324.html]ria.ru[/url]-ն։
Բլինկենը նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ը «առաջնային է համարում Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և եվրաատլանտյան նկրտումները»: