ԱՄՆ֊ն Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրի
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Վաշինգտոն այցի ընթացքում ԱՄՆ֊ից ռազմական օգնություն է խնդրել։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։
Ըստ պարբերականի տվյալների, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մերժել է Ուկրաինայի կառավարության ղեկավարի խնդրանքը՝ համաձայնելով տրամադրել միայն պարենամթերք։
ԱՄՆ֊ի բարձրաստիճան քաղաքական գործիչներից մեկի խոսքերի, Ուկրաինային մերժելը չի նշանակում, որ ապագայում պետությունը ռազմական օգնություն չի ցուցաբերի։
Սենատոր Ջոն Մաքեյնը քննադատել է վարչակազմի պատասխանը, գտնելով, որ ԱՄՆ֊ը Ուկրաինային պետք է զենք տրամադրեր։