211652_close_icon

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային խոստացել է 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ

views-count1666 դիտում article-date 16:46 20-02-2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիեւում իր ելույթի ժամանակ ասել է, որ Ուկրաինան կստանա 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ, որի մասին կհայտարարվի փետրվարի 21-ին, հաղորդում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ նոր փաթեթը կներառի HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք արդեն օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից հատուկ գործողության գոտում։

Փետրվարի 20-ին Բայդենը ժամանել է Կիեւ, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Ջոզեֆ Բայդեն, բարի գալուստ Կիեւ: Ձեր այցը չափազանց կարեւոր աջակցության նշան է բոլոր ուկրաինացիների համար»,- այդ օրը Telegram-ի իր ալիքում գրել է Զելենսկին։

Նմանատիպ նյութեր