211652_close_icon
views-count1072 դիտում article-date 10:16 02-02-2021

ՀՀ Վայոց ձորի մարզպետն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, խորհրդականները, օգնականները և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվել է նախորդ խորհրդակցության ընթացքում քննարկված «Արենի գինու հյուրանոցային համալիրի» շինաշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման և Ջերմուկի արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ընթացքով: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ հյուրանոցային համալիրի շինաշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ փետրվարի 3-ին, մասնագիտական հանձնաժողովի կողմից տեղում ուսումնասիրություն կատարելուց հետո, տեղի կունենա Ջերմուկում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանի ընդունման աշխատանքները: Արարատ Գրիգորյանը քաղաքաշինության վարչության պետին հանձնարարել է գույքագրել և ներկայացնել Մ-2 մայրուղու մարզի տարածքով անցնող ճանապարհահատվածի եզրերին կառուցված ինքնակամ շինությունների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր շինության հեռավորությունը ճանապարհից: Մարզպետը կրկին հետաքրքրվել է գարնանացան սերմացուի ներկրման ժամանակացույցով և գյուղատնտեսական կենդանիների մոտ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով մարզին տրամադրվելք պատվաստանյութերի համապատասխան քանակի ձեռք բերման աշխատանքների ընթացքով: Արարատ Գրիգորյանը գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարել է հանդիպումներ կազմակերպել Եղեգիսի և Ջերմուկի արոտավայրերում ամռանը ոչխարի հոտերը նստեցնող ֆերմերների և գյուղացիների հետ՝ նշված համայնքների հեռագնա արոտավայրերն օգտագործելու ընթացքում սահմանային խնդիրներից խուսափելու նպատակով: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը տեղեկացրել է, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների վերաբերյալ ՀՀ ՊՆ է ներկայացվել 85 անձի տվյալներ, որոնցից 43-ին տրվել է դրական եզրակացություն: Մարզպետը վարչության պետին հանձնարարել է հետևողակալ լինել, որպեսզի զոհված բոլոր զինծառայողների վերաբերյալ գործերը հնարավորինս շուտ ներկայացվի ՊՆ: ԿԳՄՍ վարչության պետը տեղեկություններ է հաղորդել դպրոցականների առարկայական օլիմպիադայի ընթացքի մասին և ներկայացրել դպրոցների տնօրենների մրցույթի գրաֆիկը: Զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետը տեղեկացրել է, որ մարզի 8 համայնքներից 6-ի կողմից արդեն ներկայացվել է 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերի ամբողջական փաթեթները, քննարկման ընթացքում է մյուս 2 համայնքների կողմից ներկայացված հայտերը: Բաժնի պետը տեղեկացրել է, որ բոլոր հայտերում ներկայացված աշխատանքների տեխնիկական բնութագրերը կտրվում են քաղաքաշինության վարչության կողմից: Հողերի նպատակային նշանակության փոփոխությունների վերաբերյալ տեղեկություն է ներկայացրել մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետը: Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը ներկայացրել է բարեգործական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների արդյունքում «Դիակոնիա» ԲԿ-ի կողմից պատերազմում զոհված զինծառայողների և մարզի անապահով ընտանիքների երեխաներին աջակցություն տրամադրելու մասին տվյալներ (ձմեռային տաք հագուստ և կոշիկներ): Տեղեկություններ են ներկայացրել մարզպետարանի քարտուղարության պետը, իրավաբանական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, անձնակազմի կառավարման, զորահավաքային նախապատրաստության բաժինների պետերը: Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանքային շաբաթ:

Նմանատիպ նյութեր