211652_close_icon
views-count1915 դիտում article-date 14:45 01-02-2021

Այսօրվանից Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Կարսում` ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ

Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` վարժանքների ընթացքում նախատեսվում են նոր սպառազինության փորձարկումներ։ Հաղորդում է [url=https://www.auroranews.am/news/2021-02-01-aysorvanits-turqian-zoravarzhutyunner-kantskatsni-karsum-adrbejantsi-zinvorakanneri-masnaktsutyamb]Aurora News[/url]-ը։ Թուրքիան և Ադրբեջանը վերջին անգամ համատեղ զորավարժություններ էին անցկացրել հուլիսին` հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից մի քանի շաբաթ անց: Լայնամասշտաբ այդ զորախաղերը անցկացվում էին Ադրբեջանի ողջ տարածքում, այդ թվում՝ Նախիջևանում, Բաքվում, Գյանջայում։ Դրանց մասնակցում էին երկու երկրների ինչպես ցամաքային զորքերի, այնպես էլ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները։ Որոշ աղբյուրների պնդմամբ՝ այդ զորավարժություններից հետո Թուրքիան իր սպառազինության և խմբավորումների զգալի մասը թողեց Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակողական գործողության նախագծումը և իրագործումը համակարգելու համար:

Նմանատիպ նյութեր