211652_close_icon
views-count5865 դիտում article-date 13:00 02-05-2021

Հին տեսանյութ է, միջադեպը եղել է Կապանի ուղղությամբ, տարածքը էլի մեր վերահսկողության տակ է․ ՊՆ-ն՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ սոցցանցերում տարածված տեսանյութի մասին

Դա հին տեսանյութ է, մոտ երկու շաբաթ առաջ է եղել՝ Կապանի ուղղությամբ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված՝ հայ սպաների և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութի հրապարակմանը։

«Շատ թեթև միջադեպ է եղել, որը շատ արագ հարթվել է, տարածքը էլի մեր վերահսկողության տակ է գտնվում»,–հայտնեցին մեզ։

Հարցին՝ ինչպես է հարթվել, պատասխանեցին՝ խոսել են, ամեն ինչ ճշտել են։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր