24262 դիտում
15:04 17-01-2021
Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարսում զորավարժություն կանցկացնեն
[url=https://www.tert.am/am/news/2021/01/17/military-exercises/3497703]Tert.am[/url]-ը գրում է. Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարս քաղաքում համատեղ զորավարժություն կանցկացնեն, հաղորդում է interfax.az-ը։
«Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին շրջանում ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին։ Զորավարժությունները տեղի կունենան Կարսում փետրվարի 1-ից 12-ը: Զորավարժություններին, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստոաբաժանումներ, դիպուկահար թիմեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ նշանակության ջոկատայիններ և ուղղաթիռներ»,- հայտնում աղբյուրը։
Նշվում է, որ «զորավարժությունների նպատակն է համատեղ գործողությունների անցկացման ժամանակ ապահովել համագործակցությունը և համակարգումը, իրականացնել նոր սպառազինություն մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ»։
Նմանատիպ նյութեր
1390 դիտում
22:24 15-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կարսում
922 դիտում
19:39 05-02-2023
Թուրքիան և Ադրբեջանն այս տարի 10-ից ավելի համատեղ զորավարժություն կանցկացնեն
2182 դիտում
14:45 01-02-2021
Այսօրվանից Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Կարսում` ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ
Այս բաժնից
1072 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1477 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է
1276 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը